Սևանա լճում ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիները արձագանքելով հունվարի 11-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալների, բնապահպանության նախարարի տեղակալի և Գեղարքունիքի մարզպետի հորդորներին՝ հունվարի 12-ին և 13-ին Սևանա լճից դուրս են բերել շուրջ 200 որսացանց: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
«Դրանց մեջ եղած շուրջ 14.000 հատ ձկները հանձնվել են «Սևան» ազգային պարկին, որտեղից էլ ուղարկվել են Գեղարքունիքի, Տավուշի և Վայոց ձորի մարզերի զորամասեր:
Նշենք, որ, համաձայն պայմանավորվածության, հունվարի 14-ից իսպառ բացառվել է ձկան որսը Սևանա լճում»,- նշված է հաղորդագրության մեջ: