
«Հանրությունը ակտիվ քննարկում է, թե ո՞վ է ավելի արժանի ԱԺ փոխխոսնակի պաշտոնին, ԲՀԿ-ից Վահե Էնֆիաջյանը, թե՞ ԼՀ-ից Մանե Թանդիլյանը։ Կարծում եմ, այս հարցը պետք է որոշի ժողովուրդը։ Այսպես, «Իմ Քայլը», ավելի ճիշտ՝ Նիկոլ Փաշինյանը, հրավիրում է հերթական մեծ հանրահավաք և ժողովրդին սիրո խոստովանությունից հետո հայտարարում, որ իր, այսինքն՝ ժողովրդի թեկնածուն Վահե էնֆիաջյանն է, և հարցնում.
-ՀԱՄԱՁԱՅՆ Ե՞Ք․․․
Պատասխան․
-ԱՅՈՈՈՈՈ, ՎԱՀԵ—ՎԱՀԵ․․․»,- իր էջում գրել է Ավետիք Իշխանյանը: