Տիգրան Պասկևիչյան. Կարիք կա՞ հարցազրույցով ալեկոծելու որդեկորույս հոր կամ եղբայր կորցրած քրոջ ներաշխարհը, եթե նպատակդ ոչ թե լուծումներ գտնելն է, այլ «օրվա թեման» վառ պահելը»» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Տիգրան Պասկևիչյան. Կարիք կա՞ հարցազրույցով ալեկոծելու որդեկորույս հոր կամ եղբայր կորցրած քրոջ ներաշխարհը, եթե նպատակդ ոչ թե լուծումներ գտնելն է, այլ «օրվա թեման» վառ պահելը»»

Գրող, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանի գրառումը Ֆեյսբուքի էջում. «Արդեն քանի օր կարդում ու դիտում եմ Ենոքյանի գործի հետ կապված գրեթե ամեն ինչ, հատկապես՝ տուժողի ընտանիքի անդամների հարցազրույցները։ Եվ զարմանում եմ, ոչ մի լրագրող չի բացում գործի վերաքննության թեման։ Մինչդեռ առկա քննարկումներում դա կարող է շատ կարևոր մի պարզաբանում մտցնել՝ տուժողի հարազատներն իսկապես արդարությո՞ւն են ուզում, թե պարզապես սևեռված են Ենոքյանին անվերադարձ կործանելու գաղափարի վրա։ Եթե երկրորդը, ապա նրանք այլևս անելիք չունեն, դատարանն իր գործն արել է, մեղադրյալներն էլ պատիժը կրել ու կրում են։ Եվ ընդհանրապես, կարիք կա՞ հարցազրույցով ալեկոծելու որդեկորույս հոր կամ եղբայր կորցրած քրոջ ներաշխարհը, եթե նպատակդ ոչ թե լուծումներ գտնելն է, այլ «օրվա թեման» վառ պահելը»։



Նման նյութեր