«Դուք սատարեցիք Նիկոլին Հայաստանը բարդակ դարձնելու ժամանակ» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Դուք սատարեցիք Նիկոլին Հայաստանը բարդակ դարձնելու ժամանակ»

Նարեկ Սամսոնյանի գրառումը Ֆեյսբուքի էջում. «Սեյրան Օհանյանի մասին իմ կարծիքը վերջին տարիների չի փոխվել ավելին` վերջին զարգացումներից հետո ավելի է արմատավորվել այն, որ Սեյրանը շարքային պատեհապաշտ նիհիլիստ է: Ու հիմա, երբ Սեյրանին իրավացիորեն մեղադրանք են առաջադրել Մարտի 1-ով սկսել է «հասկանալ թե ով է խախտում Սահմանադրությունը»:

Ուղղակի հիշեցում Սեյրան Օհանյանին.

Պարոն Օհանյան, Դուք մարտի 1-ի պատասխանատուներից եք, Դուք 2017-ին էլ պատրաստ էիք Ձեր թիմով «պուտչի» նման բան անել ՀՀ-ում: Պարոն Օհանյան, Դուք սատարեցիք ահաբեկիչներին, երբ նրանք կրակեցին սպայի վրա, Դուք սատարեցիք Նիկոլին Հայաստանը բարդակ դարձնելու ժամանակ (այսինքն, այ էդ նույն Սահմանադրությունը ոտքի տակ տալու ժամանակ), իսկ հիմա հազիվ Ձեր իրական հասանելիքն եք ստանում: Հույս չունենաք, որ Ձեզ սատարելու է հիշողություն և արժանապատվություն ունեցող քաղաքացին, Դուք մի քանի անգամ սատարել եք ՀՀ Սահմանադրությունը ոտնահարողներին Ձեր ամբիցիաներին հագուրդ տալու համար: Դուք արժանի չեք մեր պաշտպանությանը:

Հ.Գ. Ի դեպ Գեներալ Օհանյանին հիշեցրեք, որ այդ գաղտնալսումները ավելի վաղ էին արվել. այդ ժամանակ դուք ո՞ւր էիք»:



Նման նյութեր