Ուրեմը…
-Երեկ հագած-կապած առավոտ կանուխ գնում եմ պառլամենտ`
-Առաջին նիստի…
Երեսուն տարի էդ բեմին վրա կքալեմ.
-Ոնց Կարեն Սերոբիչն ասաց էն օրերին.
-Առաջին հարկից ոտներիդ հետքերն են, Կարմեն….:))
-Վանոյի հետ էլ սիրում էինք պատուհանների պատագոլնիկներին նստոտել….
-Երեկ Անդրանիկ Քոչարյանին ասի` նստենք պատուհանագոգին
-Մի քիչ Վանոյից խոսանք.
-Հա՜, ասեց, կարոտել եմ Վանոյին… ու թռավ նստեց.
-Հետո տեսավ աչքերիս խորամանկ փայլը, արագ իջավ ու`
-Ճողոպրեց… թե`
-Չէէէ՜, դու վտանգավոր ես.
-Ջոգել էր` Դավիթ Շահնազարյանից էի հարցնելու…. :))
Հ.Գ.
-Հա, եւ ուրեմն, հանց կասեր Վանոն.
-Ուշացել էի պառլամենտ գնալուց, մտա ԱԺ այգի.
-Տեսնեմ` նախարարաց դասը էն վերեւի` սահող ճամփով իջնում է ցած.
-Ու րոպեն մեկ` բռնում ԱԻն…
-Ուշադիր` Ա-Ի-Ն` հայոց նախարար Ֆելիքս Ցոլակյանի թեւից,
-Որ չընկնի…
-Հրեն` ընկնում էր` ձեն տվի…
-Ընկնել չկա՜… ես ըստեղ եմ… գնալու եմ` գրեմ…
-Չընկավ…
-Բոլորով գոհ` մի լավ ծիծաղեցինք…
Հ.Գ.
-Ասելս որն է.
-ա/. Լավ է, որ էդ նախարարները սեփական մոբիլով բակ չէին մտել
բ/.Իրիկունը տուն վերադառնալիս, ես էի էդ վիճակում. լրագրողներից մեկն էր թեւից բռնել, որ չընկնենք…
Հ.Գ.
-Այր-ուլս. քանի որ մենք այլեւս զմիմյանս շարունակություն ու փոխլրացումն ենք /տիեզերքն է այդպես կամեցել…/.
Ու ես քո անձնական ընդդիմությունն եմ.
-Ուսըս դեմ եմ տալիս քո հոգսերին.
-Ու խորհրդատրվում.
-Դեմը դեռ ձմեռ է… բրատ.
-Էդ ճամփից սկսի.
-Եւ ոչ թե Մայնբախ է, Հայնբախ է` մոբիլից.
-Եւ ոչ էլ քո սենյակի վերանորոգումից…
Հ.Գ.
-Մեկը կընկնի, ցավի տեր կդառնա…
-Քեզ դատի կտա…
-Տիեզերքում էլ պատասխանատվությւոնը քո վրա կմնա.
-Ամենայն լրջույթամբ եմ ասում`
-Էդ մուխաննաթ ճամփեն սարքեք: