
Ֆեյսբուքյան օգտատեր Անի Կաղինյանը Ֆեյսբուքում գրում է.
«Այսօր լսեցի Նիկոլի լայվի վերջին հատվածը, որտեղ մեղադրանքներ էին հնչում մամուլին ու հասարակությանը, որ խառնվում են իրենց գնումներին, խաշ ուտելուն, իրենց ընտանեկան կյանքին:
Հարգելի՛ Նիկոլ, մամուլը կամ հասարակությունը մեղք չունեն դրանում, երբ Ձեր տիկինը լոբի մաքրելուց կամ տոլմա փաթաթելուց նկար է տեղադրում համացանց, երբ Ձեր որդին արձակուրդի է գալիս բանակից, ու Դուք գնում եք խաշ ուտելու, երբ Ձեր ընտանիքի անդամները տնից փախնում են և գնում նկարվելու տոնածառի տակ, երբ Ձեր ընտանիքի անդամները դարձել են բլոգերներ, երբ Դուք ինքներդ սելֆիի ձողը առած նկարներ եք անում:
Մամուլը և հանրությունը հայելու նման ընդամենը արձագանքում է Ձեր ընտանեկան նկարներին և գրառումներին: Սա կանխելու համար Դուք ինքներդ էլ լավ գիտեք ինչ պետք է անեք»: