Այսօր Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ, խորհրդարանի վերջին նախագահ, դաշնակցական Հովհաննես Քաջազնունու մահվան տարելիցն է :
Հայաստանի Հանրապետության հիմնադիրներից Հովհաննես Քաջազնունին մահացել է 1938 թվականի այս օրը Երևանի բանտային հիվանդանոցում՝ գրիպից ու թոքաբորբից:
Հովհաննես Քաջազնունու երեք որդիները 1914-ին, երբ սկսվել էր առաջին աշխարհամարտը, պատանի հասկում կամավոր մեկնում են ռազմաճակատ: Որդիներից Աշոտ Քաջազնունին զոհվել է Ղարաքիլիսայի կռիվներում, Արամ Քաջազնունին երկու անգամ վիրավորվելուց հետո, զոհվել է 1920 թվականի ամռանը Զանգիբասարում (այժմ Մասիս)՝ հայերի և թաթարների միջև տեղի ունեցած ընդհարումների ընթացքում, իսկ Ռուբեն Քաջազնունին զոհվել է գերության մեջ` Կարսում, 1920 թ.-ին: