Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նախագահ Արմեն Սարգսյանը, դիմելով ԱԺ պատգամավորներին, ասում է` «Դուք ստացել եք լայն հնարավորություններ` կյանքի կոչելու «թավշյա հեղափոխության» գաղափարները և արդարացնելու հասարակության սպասելիքները, կերտելու նոր Հայաստան»: Ամիսներ առաջ կարծում էի, որ գոնե պետական բարձրագույն իշխանության ներկայացուցիչները Հայաստանը հնի և նորի բաժանելու գործելաոճից կհրաժարվեն:
Կարծում էի, որ «նոր Հայաստան» տգետ ձևակերպումն արագ կմոռացվի, որովհետև հայերի Հայրենիք Հայաստանը հարատև է ու չի կարող նորագույն պատմության շրջափուլում «նոր Հայաստան» ձևակերպումը քաղաքական խոսքի բաղադրիչ լիներ: Հայաստանը հավերժական արժեք է, իսկ հավերժականի նորն ու հինը չի լինում, մաշտոցյան տառերի նորն ու հինը չի լինում, Նարեկացու նորն ու հինը չի լինում, մեր հավատքի նորն ու հինը չի լինում: Բայց կյանքը ցույց է տալիս, որ ամբոխավարական դատարկախոսությունը դեռ տևական ժամանակ արդիական է լինելու:
Արմեն Սարգսյանի ելույթից ինձ ապշեցրեց «թավշյա հեղափոխության արժեքներ» բառակապակցությունը: Թե ի՞նչ արժեքներ են մարդկությանը տվել ամերիկյան ու ֆրանսիական հեղափոխությունը, ռուսական հեղափոխությունը, բոլորս գիտենք: Բայց թե ինչո՞ւ է Արմեն Սարգսյանը պետական հեղաշրջումը սղղացնում «թավշյա հեղափոխություն» անվան տակ, երևի թե սոցիլոգիական-հոգեբանական ուսումնասիրության առարկ է, ոչ թե քաղաքագիտական: Այնուամենայնիվ, հետաքրիր է, թե ո՞ր արժեքն ի նկատի ունի Արմեն Սարգսյանը` գավառական մակարդակի արտաքին քաղաքականությո՞ւնը, Հայ Առաքելական Եկեղեցու և Վեհափառի նկատմամաբ ոտձգություննե՞րը, հասարակությունը սևերի ու սպիտակների բաժանե՞լը, զանգովի արդարադատությո՞ւնը, մարդասպանության համար մեղադրվողներին բանտերից ազատելն ու քաղաքական գործիչ սարքե՞լը, տռանսֆեստիտների քաղմաս գրոհելն ու չդատվե՞լը, փողոցներում նախարար գործից ազատե՞լը, մարդուն ասֆալտին փռե՞լը, թե՞ ասենք` պառլամենտի շենքի գրոհը գործադիր իշխանության ղեկավարի կողմից:
Վերոնշյալ հարցերին Արմեն Սարգսյանը դեռևս չի պատասխանել: Անգամ, եթե վերջին մարդը մնամ, այս հարցերը Արմեն Սարգսյանին տալու եմ` անընդհատ ու հետևողականորեն: Որովհետև ինքն իրականում վախենալու և կորցնելու ոչինչ չուներ: Որովեհտև իր դիրքով ու կերպարով այս ամիսների ընթացքում հնարավորություն ուներ հորինած ու մտացածին իրականությունը ցրելու, փուչիկներ պայթեցնելու, միֆեր ոչնչացնելու, իրական արժեքների մասին բարձրաձայնելու` հանուն այն երկրի ու ժողովրդի ճշմարտության և արդարարության, որի նախագահ իրեն ընտրել էին: Ավաղ, չարեց…»:
Նախագահ Արմեն Սարգսյանը, դիմելով ԱԺ պատգամավորներին, ասում է` «Դուք ստացել եք լայն հնարավորություններ` կյանքի կոչելու…
Gepostet von Mihran Hakobyan am Dienstag, 15. Januar 2019