Ով կդառնա Աժ աշխատակազմի ղեկավար. նա եղել է Արարատ Միրզոյանի խորհրդականը. armdaily.am
Advertisement 1000 x 90

Ով կդառնա Աժ աշխատակազմի ղեկավար. նա եղել է Արարատ Միրզոյանի խորհրդականը. armdaily.am

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Տիգրան Գալստյանը։ Այդ պաշտոնը մինչեւ այդ զբաղեցնում էր Արա Սաղաթելյանը, ով հայտարարել է, որ աշխատանքից ազատման դիմում կգրի։ Տիգրան Գալտսյանը եղել է Արարատ Միրզոյանի խորհրդականը։ Նա ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի կառավարման ֆակուլտետը, ՀՀ կառավարման դպրոցը։ Աշխատել է մասնավոր ոլորտում, «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ում զբաղեցնելով տարբեր պաշտոններ՝ խանութ-սրահի ղեկավար, Մարքեթինգային ուսումնասիրությունների գծով մասնագետ, խորհրդի նախագահի օգնական աշխատակազմի ղեկավար։ Նա Արարատ Միրզոյանի խորհրդական էր նշանակվել սեպտեմբերից։