
ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունից սենատոր Քիրստեն Գիլիբրանդը հայտնել է, որ մտադիր է իր թեկնածությունն առաջադրել 2020 թվականին ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում:
«Ես պատրաստվում եմ իմ թեկնածությունն առաջադրել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար»,- ասել է Նյու Յորքից սենատորը CBS հեռուստաալիքին տված հացազրույցում: Նա նշել է, որ պետության ղեկավար ընտրվելու դեպքում մտադիր է պայքարել առողջապահության համակարգի, պետական դպրոցական կրթության կատարելագործման համար, ինչպես նաև Վաշինգտոնի «կոռուպցիայի և ագահության» դեմ: ԱՄՆ-ում հերթական նախագահական ընտրությունները կկայանան 2020 թվականի նոյեմբերին: