Հրապարակվել են ամենից շատ լուսանկարվող տուրիստական վայրերը
Advertisement 1000 x 90

Հրապարակվել են ամենից շատ լուսանկարվող տուրիստական վայրերը

Ամենից շատ լուսանկարվող տուրիստական վայրերի վարկանիշը գլխավորել է Շրի Լանկայի Կոլոմբո քաղաքը: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը:

Երկրորդ տեղն զբաղեցրել է Յոկոհաման (Ճապոնիա), երրորդը՝ Մգահինգա գորիլաների ազգային բնայգին (Ուգանդա), չորրորդը՝ Բադեն-Բադենը (Գերմանիա), հինգերորդը՝ Սան-Խուանը (Պուերտո-Ռիկո): Ցուցակում նաև տեղ են գտել Վիկտորիա ջրվեժը (Զիմբաբվե), Վադի-Ռամ ազգային բնայգին (Հորդանան), Հարիս կղզին (Շոտլանդիա) և ուրիշներ: Վարկանիշը կազմվել է սոցիալական ցանցերի օգտատերերի 1,3 մլն լուսանկարների վերլուծության հիման վրա, որն անցկացվել Է հեռախոսների արտադրության խոշորագույն ընկերության կողմից:



Նման նյութեր