Իսպանիայի «Մադրիդցիներն աշխարհում» հայտնի ճանապարհորդական հեռուստանախագիծն ԻԹ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ հաղորդում է նկարահանել Հայաստանի մասին, որը եթերում հեռարձակվել է հունվարի 15-ին: Այս մասին տեղեկացնում է «Telemadrid»-ը:
«Հայաստանը համարվում է առաջին քաղաքակրթություններից մեկի ծագման վայրը, հետեւաբար, մենք չէինք կարող բաց թողնել տպավորիչ Պատմության թանգարանը, որը գտնվում է Երևանի Հանրապետության հրապարակում: Այս թանգարանն ունի ավելի քան 400 հազար ցուցանմուշ: Դրանց թվում աշխարհում ամենահին կոշիկն է, որն ավելի քան 5,500 տարվա է»,- նշվում է հրապարակման մեջ:
Նախագիծն անդրադարձ է կատարել Մատենադարանին, այնտեղ պահվող ձեռագրերին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության թանգարանին, որը պատմում է 20-րդ դարասկզբին զոհված 1.5 մլն հայերի մասին:
Նախագծում ներկայացվել է նաև հայկական շուկան, կոնյակը, լավաշը, գորգերը, խաչքարերը:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: