
Երուսաղեմի նորընտիր քաղաքապետ Մոշե Լիոնն այցելել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարան, որտեղ հանդիպում է ունեցել Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ:
Հանդիպման ընթացքում Պատրիարք սրբազանը շնորհավորել է Մոշե Լիոնին քաղաքապետ ընտրվելու առթիվ և հաջողություն մաղթել նրան, իսկ նորընտիր քաղաքապետն իր հերթին Պատրիարք սրբազանին շնորհավորել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Երուսաղեմի Հայոց պատրիարքարանին և հայկական համայնքին հուզող հարցեր: