Ռիհաննան հորը դատի է տվել իր բրենդն օգտագործելու համար
Advertisement 1000 x 90

Ռիհաննան հորը դատի է տվել իր բրենդն օգտագործելու համար

Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Ռիհաննան իր հոր դեմ հայց է ներկայացրել դատարան այն բանի համար, որ նա դստեր հետ ասոցացվող Fenty բրենդի անվանումն օգտագործում է առևտրային նպատակներով՝ միլիոնավոր դոլարներ ստանալու համար: Այդ մասին հայտնել է Variety հրատարակությունը:

Հայցադիմումում արտիստուհին, որի ամբողջական անունը Ռոբին Ռիհաննա Ֆենթի է, հայտարարել է, թե իր հայրը՝ Ռոնալդ Ֆենթին, ստեղծել է տաղանդների որոնման Fenty Entertainment ընկերությունը՝ փորձելով իր դստեր անունն օգտագործել շահույթ ստանալու համար: Ռիհաննան, որը հիմնադրել է Fenty Beauty և Savage x Fenty բրենդները, նշում է, որ մի քանի անգամ հորը խնդրել է՝ իր անունից բիզնես չվարել, բայց հայրը անտեսել է նրա խնդրանքները: Ռիհաննան հայտարարել է, որ հայրը և նրա գործընկեր Մոզես Ջոքթան Փերքինսը պատասխանատու են անբարեխիղճ գովազդի և իր անձնական կյանքին միջամտելու համար: Հայցադիմումում երգչուհին ձգտում է արգելք դնել Ռոնալդ Ֆենթիի կողմից Fenty առևտրանիշի օգտագործման կամ դստերն անօրինականորեն ներկայացնելու որևէ այլ եղանակի վրա: