Ինչպես գիտենք, օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել էր hraparak.am-ի լուրին՝ պիտակավորելով ինչպես «Հրապարակ» օրաթերթին, այնպես լրատվադաշտի մեծ մասին։ Այս առումով Ժուռնալիստների միությունը հայտարարություն էր տարածել՝ մտահոգություն հայտնելով մամուլի նկատմամբ Փաշինյանի որդեգրած գործելաոճի վերաբերյալ։ Ժուռնալիստների միության հայտարարությանն էր անդրադարձել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, որը կոչված է Հայաստանում մամուլի և խոսքի ազատությունը պաշտպանելուն։
Մելիքյանը ասել էր, որ մեծ երևակայություն է պետք ունենալ՝ Փաշինյանի ասածները որպես ճնշում ընկալելու համար։ Նա նաև Ժուռնալիստների միությանն էր անդրադարձել՝ այն համարելով խորհրդային միության մնացորդ կառույց։ Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Ժուռնալիստների միության նախագահ, «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը անդրադարձավ Մելիքյանի հայտարարություններին:
Ամբողջությամբ՝ hraparak.am