Այսօր Ազգային ժողովում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածության հարցի շուրջ քննարկման ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը ուշագրավ հայտարարություն է արել։
Իշխանական խմբակցության պատգամավորն Իրանի Իսլամական հանրապետությանը որակել է ավտորիտար։
«Եթե դիտարկենք մեր աշխարհաքաղաքական դիրքավորումը, դա կարող է շատ լավ աշխատել: Մենք շրջապատված ենք ավտորիտար Թուրքիայով, ավտորիտար բնույթի Իրանով, ավտորիտար Ադրբեջանով, և մեր անմիջական հարևան Վրաստանն է միայն, որ ժողովրդավարական ճանապարհով է գնում: Եվ այս շուրջ 160 միլիոնանոց ավտորիտար երկրներով շրջապատված Հայաստանը, եթե ժողովրդավարության առաջանցիկ զարգացումը դարձնում է իր հաղթաթուղթը, կարողանում է նաև միջազգային հանրության կողմից ընկալվել որպես տարածաշրջանի առաջատար ժողովրդավարական երկիր, որը ևս անպայման ունենալու է իր դրսևորումները դիվանագիտության մեջ», – հայտարարել է Կոնջորյանը։
Ըստ պատգամավորի՝ Հայաստանում տեղի ունեցած «վճռական փոփոխությունները» պետք է արտացոլվեն նաև արտաքին քաղաքականության մեջ: