Կարեն Անտաշյանի գրառումը. «Հայկական ժողովրդավարությունը իր քաջությունն առաջին անգամ գիտակցած ու էդ գիտակցումից իսկ մի քիչ վախեցած, խլշկոտած կարմրաթուշ պատանու է նման, էն որ հորմոնների պոռթկումից իրեն ամեն ինչ հնարավոր է թվում ու միևնույն ժամանակ ամեն ինչ անհնարին, երբ հերթական անփորձ քայլից հետո իրեն թվում է, թե էլի սխալ քայլ արեց ու հաճախ իրոք էդ քայլերը սխալ էին դուրս գալիս։
Բայց միթե՞ դա է էականը, սիրելի հասուններ, որ անցել եք էդ ճանապարհով, միթե՞ հիմա գորովանքով չեք հիշում ձեր անփութությունը և միթե՞ կարոտ չէիք, որ ձեր անվճռականությունն ու անհաստատությունը խրախուսվեր մի քաղցր խոսքով ու մի հոգատար խրատով, քանի որ էդ դեպքում թևեր էիք առնելու ու սարեր շուռ տաք»։