«Շուտ արթնանալու խնդիր ունեմ, բայց կարողանում եմ ինձ դաստիարակել». Դիանա Մալենկո. life.tert.am
Advertisement 1000 x 90

«Շուտ արթնանալու խնդիր ունեմ, բայց կարողանում եմ ինձ դաստիարակել». Դիանա Մալենկո. life.tert.am

Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ «Արմենիա TV»-ի «Բարի լույս» նախագծի հաղորդավարներ Ավո Խալաթյանին ու Լուսինե Թովմասյանին են միացել Դիանա Մալենկոն և Արտակ Վարդանյանը։ Tert.am Life-ը Դիանայի հետ զրուցել է նոր աշխատանքի, հնարավորությունների ու տպավորությունների մասին։

Դիանան լսարանին ներկայացել է ժամանցային տարբեր նախագծերով, բայց առավոտյան հաղորդում առաջին անգամ է վարում։ Նրա խոսքով՝ հիանալի տպավորություններ ունի։ «Ամեն ինչի առաջինը տպավորվող ու անմոռանալի է: «Բարի լույսն» էլ դարձավ առաջին ու չմոռացվող: Նոր էջ ու նոր զգացողություններ»,- ասաց հաղորդավարուհին ու հավելեց, որ վաղ առավոտյան արթնանալն իր համար խնդիր էր, բայց անհաղթահարելի ոչինչ չկա։

«Ես շուտ արթնանալու խնդիր ունեմ, բայց ինքս ինձ դաստիարակելու կարողություն էլ ունեմ: Սկիզբը, իհարկե, հաճելի չի լինում, բայց ընթացքն ու արդյունքն են ինձ բավարարվածության զգացողություն տալիս: Մշտական պայքար ինքդ քեզ հետ և կամքի դրսևորում. սա կարևոր է, որպեսզի չդոփես տեղում: Երբ ստացա «Բարի լույսը» վարելու առաջարկը, առաջին միտքս այն էր, թե ինչպես եմ արթնանալու ժամը 7–ին։ Առաջին եթերի օրը արթնացա ժամը 6-ին՝ առանց զարթուցիչի։ Չգիտեմ՝ ուրախությունից էր, անհամբերությունից, թե անհանգստությունից, բայց բոլորից շուտ էի TV եկել։ Դեռ այդպես եմ պահում տեմպը, ինչն ինձ շատ է դուր գալիս»,- պատմեց Դիանան։

Ամբողջությամբ՝ life.tert.am