Ստյոպա Սաֆարյան. «Լավ էր, որ այսօրվա հանդիպումից առաջ դեռ սրան տեղյակ էլ չէին…» (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ստյոպա Սաֆարյան. «Լավ էր, որ այսօրվա հանդիպումից առաջ դեռ սրան տեղյակ էլ չէին…»

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը անդրադարձել է Հայկ Կոնջոյանի, այսօր ԱԺ-ում տեղի ունեցած ելույթին. «Ինչպես չի կարելի ելույթ ունենալ…

-Տարածաշրջանային ծրագրերից Հայաստանը դուրս չի մնացել այն պատճառով, որ Հայաստանին ու Ադրբեջանին դիտարկել են «հավասար ծույլիկ» տղաներ…

– Անպատկերացնելի է, որ լավ թե վատ երկու հարևան ունենալով կարելի է լեզվի մեկ շարժումով նրանցից մեկին՝ բավական բարդ հարևանին վիրավորել ու գրգռել, ինչ է թե սեփական առավելությունը ընդգծելու համար:

– Պատմաբան չեմ, բայց պատմության այսպիսի քաղաքական սուբյեկտիվ մեկնաբանություն ու բազմագործոն պրոցեսների այսպիսի պարզունակ բացատրություն չէի պատկերացնի… Հավասարպես մտահոգիչ է Իսրայելական բացառիկ քեյսի ողջ գաղտնիքը բոլոր պատճառներով չգիտակցելը…

Հեղափոխության միակության, եզակիության փառաբանման գայթակղություններն արդեն ռեալ վտանգներ է բերում…
Ես արդեն լրջորեն անհանգստանում եմ, որ այսպիսի անհաջող ելույթներ կսպասենք միջազգային վեհաժողովներում… Ու բանաձևերը շրխկալու են Հայաստանի և Արցախի ճակատին…

Իսկ թե ինչպես են նման ելույթները «զեկուցվելու» համապատասխան մայրաքաղաքներ, կարծում եմ Փաշինյանը պետք է մտածի… Ու մի զարմացեք, որ նման քայլերի արդյունքում Իրանում պրոադրբեջանական կոնֆերանս տեղի ունեցավ Արցախի հարցով… Դրանք հենց այնպես պատահական չեն կազմակերպվում, որովհետև համապատասխան դիվանագիտական առաքելությունները բոլոր անհստակ հայտարարությունների շարքը գրպանները պահում են… Ավելին չեմ գրի, մնացածը դուք հասկացեք, օդից չեմ ասում… Լավ էր, որ այսօրվա հանդիպումից առաջ դեռ սրան տեղյակ էլ չէին…»:



Նման նյութեր