«Հիմա կարող ենք տեղեկանալ, թե ինչ կարելի էր պատվիրել Երևանի ռեստորաններից մեկում 1908 թվականին». Ռուբեն Շուխյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Հիմա կարող ենք տեղեկանալ, թե ինչ կարելի էր պատվիրել Երևանի ռեստորաններից մեկում 1908 թվականին». Ռուբեն Շուխյան

Ռուբեն Շուխյանի հրապարակումը.

«Հին ճաշացանկերը միշտ էլ հետաքրքիր են: Օրինակ, հիմա կարող ենք տեղեկանալ, թե ինչ կարելի էր պատվիրել Երևանի ռեստորաններից մեկում 1908 թվականին: Իսկ այս ամենի նախապատմությունը սա է եղել. կաթողիկոս Խրիմյան Հայրիկի մահից հետո 1908-ին Էջմիածնում գումարվել էր Ազգային-եկեղեցական ընդհանուր ժողով, որն Ամենայն Հայոց նոր կաթողիկոս ընտրեց Մատթևոս Իզմիրլյանին: Արխիվային այս ուշագրավ փաստաթուղթը ներկայացնում է այդ ժողովին մասնակցած կրոնական պատվիրակների համար տրվող պատգամավորական ճաշկերույթներից մեկի ճաշացանկը.

ՄԵՆՅՈՒ, ՆԱԽԱՃԱՇ. Երևան, 3-ը նոյեմբերի, 1908 թ.
1. Իշխան ձուկ (Սևանա լճից)
2. Արգանակ-ժուլիեն կարկանդակով
3. Փլավ կաքավով
3. Հնդկահավ տապակած
4. Պլոմբիր և պաղպաղակ
Մրգեղեն, Սուրճ, Թեյ

Պատկերը՝ Գրականության և արվեստի թանգարանի ֆեյսբուքյան էջից»:



Նման նյութեր