Տեւական ժամանակ է` հումորիստ Արտյոմ Մարկոսյանին էկրաններին չենք տեսնում: «Բեռնարդ շոու», «Կախարդական գիշերներ», «Բարեւ, ես եմ» եւ այլ նախագծերից հայտնի հաղորդավարն ու շոումենը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հավաստիացրեց. «Չեմ կորել, աշխատում եմ: Թեեւ այս պահին չեմ երեւում հեռուստատեսային որեւէ նախագծում, գործունեությունս չեմ պասիվացրել. մի քանի ռուսական խաղարկային ֆիլմերում հանդես եմ եկել որպես դերասան, որոշ կինոնկարներում նկարահանվելու համար էլ քասթինգ եմ անցնում: Աշխատում եմ որպես պրոդյուսեր եւ ռեժիսոր:
Օրինակ` Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված «Անկախության սերունդ» խորագիրը կրող տոնական համերգի ռեժիսորն էի: Մի քանի անտերպրիզային ներկայացումների` տրագիկոմեդիաների պրոդյուսեր եմ: Դրանց սցենարը նոր է գրվում, ամեն բան դեռ խմորման փուլում է»:
Մենք հետաքրքրվեցինք` հեռուստաէկրաններին երեւալու հանարավորություն, թե՞ ցանկություն չկա. «Նման հրավերներ ունեմ, պարզապես այս պահին չկա այն առաջարկը, որն ինձ կգրավի: Կցանկանայի, որ տվյալ նախագծի ֆորմատը իմ սրտով լիներ: Եկեք, ձեռքներս դնենք խղճներիս ու փաստենք, որ հայկական հեռուստատեսային պրոդուկտի որակը վերջին շրջանում շատ է ընկել: Այսօր հայ հանրության մի ստվար զանգված հայկական հեռուստաալիքների գործունեությանը չի էլ հետեւում. նախընտրում է արտասահմանյան հաղորդումներ դիտել»,-մեկնաբանեց Արտյոմը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: