Վրաստանի վարչապետը հունվարի 17-ը հանրապետությունում հայտարարել է սգո օր: Մամուլում տեղեկություններ կան, որ պայթյուն է եղել է գազի արտահոսքի հետևանքով:
Չորս մարդ զոհվել է և վեցը վիրավոր են Թբիլիսիի Մեծ Դիղոմի թաղամասի բնակելի շենքերից մեկի չորրորդ հարկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
Վիրավորներից մեկը տարեց է, հինգը երեխաներ: Մամուլում տեղեկություններ կան, որ պայթյուն է եղել է գազի արտահոսքի հետևանքով:
Վրաստանի ՆԳՆ պարեկային ոստիկանության պետ Թեյմուրազ Կուպատաձեն տեղեկացրել էր, որ զոհերի մեջ անչափահասներ չկան:
Բայց, ցավոք սրտի, հիվանդանոցում մահացել է չորս տարեկան տղան: Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է կլինիկայի բժիշկը:
Բնակարանի պայթյունի հետևանքով տուժած երեխաները տեղափոխվել էին Իաշվիլիի կլինիկա: Այս պահին դեռ հայտնի չէ, թե որքան լուրջ են մյուս երեխաների վնասվածքները:
Համապատասխան ծառայություններից բացի դեպքի վայր են ժամանել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն և վարչապետ Մամուկա Բախտաձեն:
Վրաստանի վարչապետը վաղը՝ հունվարի 17-ը հանրապետությունում հայտարարել է սգո օր: