«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը երեկ «Հայելի ակումբում» լրագրողների հետ զրույցում կարծիք հայտեց, որ 2019 թվականի գարնանը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին կարելի է ռազմական գործողությունների սկիզբ սպասել:
Նրա խոսքով՝ դա կլինի Սերժ Սարգսյանի ղեկավարած բանակում աննախադեպ կոռուպցիայի, ինչպես նաեւ Նիկոլ Փաշինյանի վարած ապաշնորհ արտաքին քաղաքականության հետեւանք: «Այսօրվա իշխանությունն Արեւմուտքի հետ բանակցություններ չի վարում, լուրջ տարաձայնություններ ունի ՀԱՊԿ գլխավոր դաշնակիցների հետ, փչացնում է Ռուսաստանի հետ հարաբերությունները, ինչի հետեւանքը դարձավ գազի գնի թանկացումը: Տարօրինակ է, որ մենք ազգային քաղաքականության հայեցակարգ չունենք: Էլ ավելի տարօրինակ է, որ նախընտրական արշավի ժամանակ ոչ մի քաղաքական ուժ այս հարցին չանդրադարձավ: Այս մասին վերջին անգամ խոսվել է 2007 թվականին, բայց այդ ժամանակից ի վեր շատ բան է փոխվել»,- շեշտեց կուսակցության նախագահը: