«Օրեր առաջ տրանսգենդերը կնոջ անունով անձնագիր ստացավ ՀՀ-ում». Սերգեյ Բագրատյան
Advertisement 1000 x 90

«Օրեր առաջ տրանսգենդերը կնոջ անունով անձնագիր ստացավ ՀՀ-ում». Սերգեյ Բագրատյան

«Օրեր առաջ տրանսգենդերը կնոջ անունով անձնագիր ստացավ ՀՀ-ում, ինչպիսի՞ն է Ձեր մոտեցումը նման հարցերին»,- դիմելով Մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված, Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին՝ հարցրեց նույն խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

«Ես ունեմ իմ սկզբունքները, դիրքորոշումը. երբեք աշխարհում որևէ բան չի կարող ստիպել՝ դրանք փոխել: Իմ անձնական կարծիքով, մեղմ ասած, դրական չեմ վերաբերվում նման երևույթին, բայց ընդունում եմ, որ այդ մարդիկ ունեն իրավունք և օգտվել են դրանից»,- պատասխանեց Զոհրաբյանը:

mamul.am



Նման նյութեր