
Ռուբեն Շուխյանի գրառումը. «Բացառիկ պատմական լուսանկար. Գրիգոր Խանջյանը, Շահան Նաթալին և Պարույր Սևակը՝ Կոմիտասի և Հայոց մեծ եղեռնի մասին պատմող Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի համար Խանջյանի կատարած նկարազարդումներից մեկի ֆոնին: Շահան Նաթալին (Հակոբ Տեր-Հակոբյան) «Նեմեսիս» պատժիչ գործողության ղեկավարն է հանդիսացել, որի ընթացքում հայտնաբերվել և հայ վրիժառուների կողմից գնդակահարվել են 1915 թվականի ցեղասպանության գլխավոր կազմակերպիչները՝ թուրք բարձրաստիճան պաշտոնյաները:
1960-ականների կեսերին արված լուսանկարը՝ Կորյուն Շեկոյանի ֆեյսբուքյան էջից է»: