Իսրայելի ԶԼՄ-ները բացահայտել են Պաղեստինի պետության ստեղծման՝ Թրամփի պլանը
Advertisement 1000 x 90

Իսրայելի ԶԼՄ-ները բացահայտել են Պաղեստինի պետության ստեղծման՝ Թրամփի պլանը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մշակվող մերձավորարեւելյան հաշտության պլանը ենթադրում Է պաղեստինյան պետության ստեղծում Հորդանան գետի արեմտյան ափի 90 տոկոսի վրա եւ Երուսաղեմի բաժանում: Դա պնդում Է Իսրայելի «Ռեշետ-13» հեռուստաալիքը: Նյութի հեղինակը՝ հայտնի լրագրող Բարաք Ռավիդը, վկայակոչել Է աղբյուր, որը ներկա Է եղել անունը չհայտնած ամերիկացի պետական պաշտոնյայի փակ դռնփակ ճեպազրույցին:

«Սպիտակ տան հաշտության պլանը, որը նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում Է առաջիկա ամիսներին ներկայացնել, ենթադրում Է պաղեստինյան պետության ստեղծում Հորդանան գետի արեւմտյան ափի մոտավորապես 90 տոկոսի վրա՝ Արեւելյան Երուսաղեմի որոշ մասերի մայրաքաղաքով»,- ասված Է հեռուստաալիքի հաղորդման մեջ: Պաղեստինցիները, հեռուստաալիքի տվյալներով, կրկնակի ավելի հողեր կստանան, քան այժմ վերահսկում են, բայց Երուսաղեմի պատմական կենտրոնն՝ իր կրոնական սրբավայրերով եւ հարակից շրջաններով կմնա Իսրայելի ինքնիշխանության ներքո, ինչպես եւ քաղաքի արեւմտյան մասը:

Իսրայելացիների իշխանության ներքո կմնան Արեւմտյան ափի հրեական խոշոր բնակավայրերը, կպահպանվեն մեկուսացված բնակավայրերը, թեեւ առանց դրանց ընդլայնման իրավունքի, եւ պետք Է տարահանվեն այսպես կոչված «անօրինական բնակավայրային առաջադիրքերը»:

«Թրամփի հաշտության պլանն այն տեսքով, որը ճեպազրույցում նկարագրել Է ամերիկացի պաշտոնյան, Իսրայելի համար ամենահարմար տարբերակն Է վերջին երկու տասնյակներին ընթացքում»,- պնդում Է հեռուստաալիքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: