«Սկզբում կաշկանդվում էի, քանի որ խաղընկերներս ունեն կրթություն կամ նկարահանման փորձ». Անելյա Գուբրյանը՝ կյանքի նոր փուլի և «Էլենի օրագրի» մասին. life.tert.am
Advertisement 1000 x 90

«Սկզբում կաշկանդվում էի, քանի որ խաղընկերներս ունեն կրթություն կամ նկարահանման փորձ». Անելյա Գուբրյանը՝ կյանքի նոր փուլի և «Էլենի օրագրի» մասին. life.tert.am

Երիտասարդ դերասանուհի, մոդել Անելյա Գուբրյանը, որը հեռուստադիտողին ներկայանում է «Էլենի օրագիրը» հեռուստասերիալում, ամիսներ առաջ թևակոխեց կյանքի նոր` ուսանողական փուլ: ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհին անկեղծանում է՝ դասերից հաճախ է բացակայում, բայց ամեն ինչ անում է քննությունները լավ հանձնելու համար:

Tert.am Life-ի հետ զրույցում նա խոսել է քննաշրջանը հաղթահարելու, դասերն ու նկարահանումները համատեղելու և ընտրած մասնագիտությամբ` որպես լրագրող գործունեություն սկսելու հեռանկարի մասին:

Անելյան նկատեց, որ ուսանողական կյանքին հեշտ է հարմարվել: Կեսկատակ ասաց, որ համալսարանում իր ամենասիրելի վայրը բուֆետն է. «Մի փոքր տարօրինակ բան է, բայց ես սիրում եմ հետևել մարդկանց, օրինակ, ինչպես են իրենց դրսևորում առանձին կամ ընկերների շրջապատում, դա լավագույնս երևում է համալսարանի բուֆետում:) Ճիշտ էին ասում, որ ուսանողական կյանքը հետաքրքիր է: Մտնում ես նոր շրջապատ, ծանոթություններ հաստատում, նոր գիտելիքներ ստանում»:

Անելյայի խոսքով, ի տարբերություն շատ ուսանողների, իր համար քննաշրջանը կրկնակի բարդ է անցնում, քանի որ ընթացիկ բացակայությունները խանգարում են լիարժեք պատրաստվել:

Երիտասարդ դերասանուհին կարծում է, որ հիմա նկարահանման հրապարակում առավել ինքնավստահ է դարձել, իր մարմնավորած կերպարին՝ Անիին էլ ավելի ճիշտ է կարողանում ներկայացնել: «Սկզբում կաշկանդվում էի, քանի որ գրեթե բոլոր խաղընկերներս ունեն դերասանի մասնագիտություն կամ նկարահանման մեծ փորձ, բայց հիմա, երբ համեմատում եմ, բավականին մեծ առաջընթաց եմ զգում իմ խաղի մեջ: Նույնիսկ ռեժիսորը, երբեմն, ասում է ուզում էի քեզ ուղղորդել, բայց դու արեցիր այն, ինչ պետք էր: Սկզբում մտածում էի` դե իմ կերպարը խելոք աղջիկ է, հեշտ կլինի խաղալ, բայց հասկացա, որ նա չկրկնվող տեսակ է և պետք է այնպես խաղամ, որ իրեն ճիշտ ընկալեն»,-ասաց Անելյան:

Ամբողջությամբ՝ life.tert.am



Նման նյութեր