Որքան գումար են աշխատել Մարտիրոսյանն ու Խարլամովը Կոլումբիայում գուաշի վաճառքի շնորհիվ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Որքան գումար են աշխատել Մարտիրոսյանն ու Խարլամովը Կոլումբիայում գուաշի վաճառքի շնորհիվ

Comedy Club-ի աստղ, հայտնի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը Instagram-ի էջում «բացառիկ» լուսանկար է հրապարակել Գարիկ Խարլամովի հետ եւ իրենց անհեթեթ տեսքի պատճառով զվարճալի պատմություն հորինել լուսսանկարի մասին։

«Այս բացառիկ լուսանկարն արվել է ուղիղ 40 տարի առաջ։ 1979 թվական։ Հունվարի 17։ Ոսկի օրեր էին։ Խորլամովի հետ 300.000.000.000 դոլար էինք վաստակում Կոլումբիայում գուաշի վաճառքի շնորհիվ եւ գնացել էինք Բահամյան կղզիներ՝ հանգստանալու։

Լուսանկարում մենք շատ ոճային տեսք ունենք։ Հավատացեք ինձ։ Ինչ արժե ակնոցը՝ պատրաստված մումիայից, որը կրում է Խարլամովը եւ հազվագյուտ 0,5 այֆոնը իմ աջ ձեռքին»,- կատակել է Մարտիրոսյանը։

Գարիկ Մարտիրոյանն անուշադրության չի մատնել նաեւ մեքենայի վրա առկա գրությունը։ «Ետեւի պլանում «DreamWorks» ստուդիան է։ Այն ժամանակ նրանք գումար չունեին եւ աշխատում էին «գազելում»»,- գրել է նա։

style.news.am