Արտակարգ դեպք Երևանում. գիշերը զինված մտել են «ՍԱՍ» սուպերմարկետ և պահանջել գումար, հակառակ դեպքում սպառնացել են սուպերմարկետը պայթեցնել. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Արտակարգ դեպք Երևանում. գիշերը զինված մտել են «ՍԱՍ» սուպերմարկետ և պահանջել գումար, հակառակ դեպքում սպառնացել են սուպերմարկետը պայթեցնել. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղություններով՝ երեկ՝ հունվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։30-ի սահմաններում անհայտ անձը սև գույնի գլխարկով և ակնոցներով մտել է Բաղրամյան պողոտա 85 հասցեում գործող ՍԱՍ սուպերմարկետ և մոտեցել է աշխատակցին, նրան փոխանցել գրություն և ատրճանակի նմանվող առարկան ուղղելով նրա կողմը՝ ասել է, որ իր կողմից նրան մեկնած թղթի վրայի գրությունը նա կարդա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, թղթի վրա գված է եղել, որ ինքը պահանջում է գումար և սպառնացել է, որ իր մոտ կա զենք և պայթուցիկ և եթե գումարը չվճարի, սուպերմարկետը պայթեցնելու է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ աշխատակիցը, որը նշված սուպերմարկետի 25-ամյա մենեջերն է, մերժել է նրան և երբ փորձել է մոտենալ, «անկոչ հյուրը» դիմել է փախուստի։ Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խոմբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Հայկ Ռափյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ քննչական բաժնում ավազակային հարձակում հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ «անկոչ հյուրին» հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com