
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հրապարակումը.
«Խելոքները վաղուց են օգտվում արեվից եվ քամուց, իսկ հիմարնե՞րը…
Բաղրամյանի շրջանում բավականին ընդարձակ տարածք են զբաղեցնում աղուտները: Ջուր չկա, ուստի հույս էլ չկա, թե այդ հողերը երբևէ կարելի կլինի հողագործության ծառայեցնել: Մինչդեռ նույն տարածքն ունի թե՛ առատ արև, և թե՛ քամի: Որտե՞ղ եք` Դու՛ք Հայաստանի քամին ու արևը էներգիայի վերածողներդ, թե՞ խելքներդ միայն գետերը խողովակների մեջ անցկացնելով բնաշխարհը կաթվածահար անող փոքր ՀԷԿ-երի կառուցմանն է հերիքում…: Չէ՞ որ ուղեղի գոյության պարագայում նույն էներգիան կարելի էր ստանալ ավելի քիչ ծախսով և գլխավորը բնությանը վնաս չհասցնելով:
Նկարում` բնական հունից կտրելիք և խողովակի մեջ անցկացնելիք Լև գետի հերթական մի հատվածն է: Ամենուր այսպիսին է պատկերը, երբ բնությունից փորձում է էներգիա ստանալ ՏԳԵՏԸ…»