Արգենտինայի ընտրանու նախկին հարձակվող Դիեգո Մարադոնան, ով ներկայումս գլխավորում է մեքսիկական «Դորադոսը», բաժանվել է իր 28-ամյա ընկերուհուց` Ռոսիո Օլիվոյից: Բացի այդ, արգենտինացին դատի է տվել վերջինիս, քանի որ վերջինս խախտել է լրագրողների հետ շփման կանոնակարգը:
«Ես կնոջը հարվածող տղամարդկանցից չեմ, բայց մեծ հաճույքով կպոկեի նախկին ընկերուհուս գլուխը:
Նա խախտել է կնքված պայմանագիրը: Նա իր հանգիստն անցկացնում է իմ փողերով: Անկեղծ ասած, ես հիմար եմ եղել: Հիմա նա այլևս իմ կյանքում չէ:
Թե նա վատ է դրսևորել իրեն, դա կճշտի իմ փաստաբանը: Տունը, որը ես նվիրել եմ նրա ընտանիքին, ինձ է պատկանում: Ես պատրաստվում եմ այն պահպանել: Ես Ձմեռ Պապ չեմ, որպեսզի նվիրեմ մարդկանց այն, ինչ նրանք են ցանկանում: Ես աշխատում եմ, ինչպես մյուս մարդիկ այս աշխարհում»,- 58-ամյա Մարադոնայի խոսքն է մեջբերում The Sun-ը` հղում անելով La Red հեռուստահաղորդմանը: