Վարդգես Գասպարի. «Մի բան ճիշտ չի էլի…» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Վարդգես Գասպարի. «Մի բան ճիշտ չի էլի…»

Վարդգես Գասպարիի ֆեյսբուքյան հրապարակումը.

Մի հարց էլի… Էդ ոնցա՞ քաղբանտարկյալները տևականորեն կտտանքների էին ենթարկվում՝ ՄԻԵԴ-ից արձագանգ չկար… Գևորգ Սաֆարյանը ամիսներով կաղալով էր գալիս դատարան՝ ոչ մի արձագանք… նույնն էլ դատարանի նկուղում դաժան բռնությունների ենթարկված Սասնա Ծռերը…իրանց նույնիսկ մի քռչոտ բուժհաստատություն չէին տանում, իսկ դոլարային միլիոնչիկներին ՝ էլ Գերմանիա, էլ Ֆրանսիա…

Մի բան ճիշտ չի էլի…

Anahid Ayvazy
4 hrs ·
Հարց ունեմ
Ես որպես, Մարտի 1-ի գործով տուժող և մեկ տարի անարդար, երկու ոստիկանի սուտ ցուցմունքով դատապարտված Վարդգես Գասպարիի կին ,հարց ունեմ: Ինչպե՞ս է լինում, որ Քոչարյանի և Մայրապետյանի գործերը շտապ հասնում են Եվրոդատարան, իսկ մեր և Մարտի 1-ի այլ տուժողների գործերը տասը տարուց հետո դեռ իրենց վերջնական լուծումը չեն գտել: Ես կարող եմ շատ բաների մեջ մեղադրել ,նախկինում և հիմա, այդ հարցերով զբաղվողներին :
Ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող նախկին ռեժիմների ներկայացուցիչները , հերթով անբուժելի հիվանդությամբ տառապող, Հայաստանում (անգամ Ռ. Քոչարյանի ընտանիքին պատկանող բուժ կենտրոնում) չբուժվելու պատճառաբանությամբ, մեկնելու են արտասահման:



Նման նյութեր