«Փաստորեն պետությունը լավ էլ կթու կով ա, ոնց կարում, քերում են»
Advertisement 1000 x 90

«Փաստորեն պետությունը լավ էլ կթու կով ա, ոնց կարում, քերում են»

Իրանագետ Արմեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին մինչև հիմա չէի քննադատել, որովհետև կարծում եմ ամենալավ աշխատող մարզպետներից մեկն ա, բայց արի ու տես մարդը բռնել մարզպետարանում բոլորին աջուձախ պարգևատրել ա…

Հիմա ամենազավեշտալին՝ Հրազդանի քաղաքապետի նախկին պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանը հոկտեմբերի 30-ից աշխատանքի ա անցել մարզպետարանում, դեկտեմբերի 9-ին ընտրվել ԱԺ պատգամավոր ու էդ կարճ ժամակահատվածում աշխատելու համար պարգևատրվել ա: Չնայած կասկածում եմ, որ աշխատել ա, էդ ընթացքում ավելի շատ քարոզարշավ ա արել: Փաստորեն պետությունը լավ էլ կթու կով ա, ոնց կարում, քերում են»:

https://www.facebook.com/armen.vardanyan.7/posts/2013757012074181

 



Նման նյութեր