Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է
Advertisement 1000 x 90

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Մեղրու ավտոճանապարհներին մառախուղ է,  տեսանելիությունը՝ 100-120 մետր:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: