Samsung-ը հայտնել է իր ծալովի սմարթֆոնի թողարկման ժամանակը
Advertisement 1000 x 90

Samsung-ը հայտնել է իր ծալովի սմարթֆոնի թողարկման ժամանակը

Մի քանի աղբյուրներ հայտնել են, որ CES 2019-ի ընթացքում ընկերությունն անցկացրել է անսովոր սարքերի փակ ներկայացում արդյունաբերության ոլորտում կարևոր մարդկանց շրջանում: Ներկայացումից հետո ընկերության ներկայացուցիչները հաստատել են արտադրության առաջիկա մեկնարկը և պատմել են, թե երբ ճկուն սմարթֆոնները կհայտնվեն շուկայում:

Հաղորդվում է, որ ընկերությունը պատրաստ է սկսել Galaxy F-ի զանգվածային արտադրությունը: Samsung-ի խոսնակի խոսքերով, նոր սմարթֆոնը 2019 թվականի առաջին կեսին պետք է հայտնվի խանութներում:

Նա նաև ասել է, որ սկզբում սարքը հասանելի կլինի միայն Հարավային Կորեայում:

Ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ը, Եվրոպան և այլ երկրներ ստիպված կլինեն սպասել մի քանի ամիս:

Samsung Galaxy շարքի ծալվող սմարթֆոնը կարժենա մոտ 1,850 դոլար:

Սիրարփի Աղաբաբյան