Հայկ Մարտիրոսյանի հրապարակումը.
«Զինվորների ճաշացանկ ճարպ ներմուծողները ո՞ր դարի հավատալիքներով են առաջնորդվել: Խոլեստերոլի ավելցուկը օրգանիզմում բազում ծանր, երկրորդական հիվանդությունների պատճառ է դառնում: Առանց այդ էլ հայկական ներկայիս ճաշացանկը հարուստ է անառողջ սնունդով: Առողջ և երիտասարդ մի ողջ սերնդի մասսայականորեն ճարպով սնելը սննդային սաբոտաժի է նմանվում, որ բացատրվում է արդի աշխարհի նոր գիտական, այդ թվում` դիետոլոգիական բացահայտումներից լիակատար կտրվածությամբ: Եթե տաս տարի առաջ Հայաստանում ծաղրում էին խոլեստերինի բարձր ցուցանիշների վտանգավորությունը, ապա հիմա վաղուց ժամանակն է սթափվելու և XVII դարի Ռուսաստանի ճաշացանկը XXI դարի Հայաստանի բանակ չներմուծել»: