
Հունվարի 21-ին Հայաստանի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ 30 տարեկան:
Armsport.am-ը շնորհավորում է մեր ընտրանու կիսապաշտպանին` ցանկանալով նորանոր հաջողություններ թե՛ խաղադաշտում, թե՛ խաղադաշտից դուրս:
Մեր ընտրանու կիսապաշտպանը ֆուտբոլային կարիերան սկսել է Երևանի «Փյունիկում», որտեղից տեղափոխվել Դոնեցկի «Մետալուրգ»:
2010-2013 թվականներին հանդես է եկել Դոնեցկի «Շախտյորում»:
2013 թվականի ամռանն էլ համալրել է Դորտմունդի «Բորուսիայի» կազմը: 2016 թվականին Մխիթարյանը տեղափոխվել է Անգլիա` պաշտպանելու «Մանչեսթեր Յունայթեդի» գույները: Այնուհետև հայ ֆուտբոլիստը փոխել է ակումբային գրանցումը և մինչև այժմ հանդես է գալիս Լոնդոնի «Արսենալում»:
Հայաստանի ազգային հավաքականի կազմում Մխիթարյանը մասնակցել է 80 հանդիպման և դարձել 26 գոլի հեղինակ, որը ռեկորդային ցուցանիշ է Հայաստանի ազգային հավաքականի համար: