
Այսօր արդեն տեղեկացրել էինք, որ ավարտվել են շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց 2019 թվականի առաջնությունները:
Տղամարդկանց պայքարում չեմպիոն էր դարձել Արման Փաշիկյանը: Կանանց պայքարում հաղթող դարձավ Մարիա Գևորգյանը, որը վերջին 4 տարում 3-րդ անգամ նվաճեց չեմպիոնական կոչումը: Նախորդ տարի նա այս տիտղոսը զիջել էր Մարիա Կուրսովային:
Գևորգյանը մրցաշարին մասնակցեց առանց պարտության և 8 հնարավորից վաստակեց 7 միավոր: