Oriental Nadeshiko լցանավն ինը տոննա վտանգավոր դյուրավառ բեռով ծանծաղուտն է խրվել Էլբայի գետաբերանում՝ Կուքսհաֆենի շրջանում: Այդ մասին հունվարի 21-ին հայտնել է NDR հեռուստառադիոընկերությունը:
Անձնակազմի անդամներն, ընդամենը 22 մարդ, չեն տուժել, նավի կորպուսում վնասվածքներ չեն հայտնաբերվել: Վթարի պատճառները, Կուքսհաֆենի նավահանգստային արտակարգ ծառայության ներկայացուցչի խոսքով՝ առայժմ պարզված չեն: Նշվում է, որ նավում տեղակայված են բոլոր անհրաժեշտ լոցմանական սարքերը, և եղանակային պայմանները եղել են ստանդարտ, ուստի մասնագետներն արտակարգ պատահարի առավել հավանական պատճառ են համարում սարքավորանքի տեխնիկական թերությունը:
Ներկայում տեղում են գտնվում վեց քարշիչներ և երկու փրկանավեր: