Մինչ Մեգան Մարքլը խախտում է թագավորական դրես կոդի կանոնները, 92-ամյա Եղիասաբերթ Երկրորդ թագուհին խախտում է ճանապարհային երթեւեկության կանոնները։ Մեծ Բրիտանիայի թագուհին շարունակում է մեքենան անձամբ վարել։ Պարզվում թէ Մեծ Բրիտանիայի թագուհին խախտում է ճանապարհային երթեւեկության կանոնները. նրան նկատել են «հանցանքի կատարման վայրում»՝ Range Rover մակնշի ավտոմեքենայով՝ առանց անվտանգության գոտիներ կրելու։
Թագուհու լուսանկարները հրապարակվել են այն բանից հետո, երբ նրա 97-ամյա ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, վթարի է ենթարկվել։ Ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում տուժել էր երկու մարդ։
Հայտնի է, որ բրիտանական թագավորական ընտանիքի անդամները անձեռմխելիություն ունեն, եւ նրանց տուգանքներ չեն սպառնում։