«Եթե տիկին Մակունցը 661 հազար դրամը համարում է ցածր աշխատավարձ, ի՞նչ կասի իրապես ցածր աշխատավարձ ստացողների մասին». Սևակ Հակոբյան
Advertisement 1000 x 90

«Եթե տիկին Մակունցը 661 հազար դրամը համարում է ցածր աշխատավարձ, ի՞նչ կասի իրապես ցածր աշխատավարձ ստացողների մասին». Սևակ Հակոբյան

Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արարատի, Կոտայքի, Սյունիքի և գուցե առաջիկայում պարզվի՝ ինքնապարգտևատրած այլ մարզպետների թեման, բնականաբար, տեղին է մշտապես քննարկելը․ այլապես դա պետբյուջեից սնվող բոլոր ղեկավարների համար կդառնա վատ օրինակ։

Մի մասը դատապարտում է՝ համարելով, որ նման սոցիալական պայմաններում պարգևատրումը չափազանց մեծ շռայլություն է, այն էլ՝ ընդամենը կես տարի աշխատած ու դեռ նշանակալի գործ չարած մարզպետների համար։

Մյուս մասը, որոնք հիմնականում ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներն են, պաշտպանում են ինքնապարգևատրումը, բայց՝ զավեշտալի մեկնաբանությամբ։
ԱԺ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասում է․ «Այստեղ խնդիրը ցածր աշխատավարձերն են, նաև լավագույն աշխատողները, իհարկե, խրախուսման, պարգևատրումների կարիք ունեն»։

Հիշեցնեմ․ Հայաստանում մարզպետի դրույքաչափը 661,400 դրամ է։ Հայաստանում նվազագույն աշխատավարձը կազմում է 55 հազար դրամ, իսկ պետական հիմնարկում միջին աշխատավարձը՝ 149,41 դրամ։

Եթե տիկին ղեկավարը 661 հազար դրամը համարում է ցածր աշխատավարձ, ի՞նչ կասի իրապես ցածր աշխատավարձ ստացողների մասին, այն դեպքում, երբ իր թիմը նվազագույն աշխատավարձին ձեռք չի տվել։ Մինչ այս իր ղեկավարած ոլորտում նվազագույն աշխատավարձ ստացողները շատ էին, քանի՞ անգամ է առաջարկել աշխատավարձի արդար բաժանում։ Ի դեպ, մշակույթի նախարարությունը վարչապետը համարում է առանձին գործելու համար ոչ նպատակահարմար կառույց։ Այդ կառույցի ղեկավարը՝ նույն Մակունցը՝ նախկինում, ստանում էր հենց նույնքան աշխատավարձ, որքան մարզպետինն է։ Այսինքն, կառավարությունն ամիսներ շարունակ Նիկոլի դասատուին պարգևատրել է 661,400 դրամով՝ աննպատակահարմար գործունեության համար։

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն ավելի հեռուն գնաց՝ ասելով, թե մարզպետների պարգևավճարները․ «Նախկին մնացած պրակտիկայով՝ իներցիայով այդ հարցը մնացել է և այդպես է լուծվել»։ Ի վերջո, ընդունո՞ւմ եք, որ նախկինին համեմատելի է այսօրվա իշխանությունը, և խոշոր հաշվով ոչինչ չի փոխվել»։

Արարատի, Կոտայքի, Սյունիքի և գուցե առաջիկայում պարզվի՝ ինքնապարգտևատրած այլ մարզպետների թեման, բնականաբար, տեղին է…

Gepostet von Sevak Hakobyan am Montag, 21. Januar 2019



Նման նյութեր