
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիզը հունվարի 8-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։
Տղամարդը հայտնել է, որ հունվարի 6-ին, ժամը 18։30-ի սահմաններում Նոր Նորքի Գյուրջյան փողոցում գտնվող իրենց շենքի շքամուտքում իրեն են մոտեցել 3 հոգի, որոնցից մեկը սպառնացել է իր և ընտանիքի անդամների կյանքի և առողջությանը վնաս պատճառել, եթե աշխատանքից ազատվելու դիմում չներկայացնի։