«Դե ուրեմն, հանգի՛ստ նստեք տեղներդ, հանգի՛ստ նստեք տեղներդ»
Advertisement 1000 x 90

«Դե ուրեմն, հանգի՛ստ նստեք տեղներդ, հանգի՛ստ նստեք տեղներդ»

Կանադաբնակ Էդգար Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իհարկե, մարզպետների պարգևատրման հետ կապված ինձ մոտ էլ են հարցեր առաջանում, որ միգուցե չպետք է իրենք իրենց պարգևատրեին կամ համեստ, ավելի քիչ գումար ստանային, կամ ամենաշատը պարգևատրեին ամենաստորին օղակներին, բայց հարգելի ՖԲ-յան արդարամարտիկներ, հեղափոխության «հեղինակներ» ու դրա տարատեսակ «սիմվոլներ», արդարության «ռահվիրաններ», հանուն արդարության համար նշեք նաև, որ այդ մարդիկ պետք է ստանան հավելյալ գումար նաև արտաժամյա աշխատանքի համար։

Օրինավոր երկրներից օրինակներ եք բերում, դե օրինակ բերեք նաև, որ Կանադայում նույնիսկ 10 րոպե ավել աշխատելու համար աշխատողներին վճարում ենք, ընդ որում՝ 1.5 անգամ ավել քան նորմալ բիզնես ժամերի համար։ Կապ չունի մասնավոր կամ պետական սեկտորը։ Լավ ա՞։ Չվճարելու կամ հրաժարվելու դեպքում դա դիտվումա շահագործում և մարդու իրավունքի կոպիտ խախտում՝ իր բոլոր հետևանքներով։ Դե ուրեմն, հաաաանգի՛ստ նստեք տեղներդ, հաաաանգի՛ստ նստեք տեղներդ???

Իսկ ավելի լուրջ, ինչպես այս ոլորտը, այնպես էլ մյուս բոլոր ոլորտները կարիք ունեն համալիր վերափոխման։ 25-30 տարվա ավիրածը 2-3 ամսում չի դզվի։ Էդ քունը չքնեք, էդ երազը (կամ երազախաբությունը) չունենաք։ Փոփոխությունները գալու են բոլորի երկարատև ու համբերատար աշխատանքի արդյունքում»։



Նման նյութեր