
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի գրառումը. «Ասեցինք, խոսեցինք, կատակեցինք Varks.am-ի թեմայով, բայց Ոստիկանությունն իսկապես շատ օպերատիվ բացահայտեց հանցագործությունը:
Եվ ինչպես մեր Ինստիտուտի փորձագետ Araik Papyan-ը վերջերս ՄԱՀՀԻ քննարկման ժամանակ ներկայացրեց ներդրումների պաշտպանության միջազգային չափանիշները, դրանցից մեկը պետության կողմից անհրաժեշտ քայլերի ձեռնարկումն է՝ տվյալ դեպքում գոնե հանցագործության օպերատիվ բացահայտումը:
Այլապես մենք պետության իմիջի լրջագույն խնդիրներ կունենանք, եթե նման հանցագործությունները մնան չբացահայտված»: