Չինաստանի Շրջակա միջավայրի օվկիանոսային կանխատեսման պետական կենտրոնը հրապարակել Է չափումների արդյունքները Սանշա քաղաքի տարածքում (Պարասելյան կղզիներ, Հայնանի հարավային նահանգ) վիթխարի բնական ջրամբարում: Մասնագետները պարզել են, որ այդ վիթխարի բնական ջրհորի խորությունը 300 մետրից փոքր-ինչ ավելի Է եւ գերազանցում Է նախկին ռեկորդակրին՝ Դինա երկնագույն անցքին Բահամյան կղզիներում (շուրջ 200 մետր):
Խորջրյա քարայրի, որի պաշտոնական աշխարհագրական անվանումը Յունլե («Հավերժական բերկրանք») Է, մակերեւույթին տրամագիծը հասնում Է 130 մետրի եւ, ընկղմվելու համեմատ նեղանում Է մինչեւ 36 մետր: Ինչպես պնդում են գիտնականները, այդ տեկտոնական ձագարափոսը գետնի տակ չի միանում հարակից Հարավչինական ծովի ջրատարածքին: Այդուհանդերձ, այնտեղ բնակվում են ավելի քան 20 տեսակի ծովային ձկներ եւ կենդանիներ:
«Այդ երկնագույն անցքը գիտական, պատմական եւ մշակութային մեծ արժեք Է ներկայացնում իրենից»,- Օվկիանոսային կանխատեսման պետական կենտրոնում մեկնաբանել են այդ երկրաբանական ֆենոմենի նշանակալիությունը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: