Արփի Ոսկանյան. «…Բայց էդ ձեւով լավ պետություն չի կառուցվի…»
Advertisement 1000 x 90

Արփի Ոսկանյան. «…Բայց էդ ձեւով լավ պետություն չի կառուցվի…»

Արփի Ոսկանյանի գրառումը.

«Մազալու ա մեր ժողովուրդը։ Մեկին կարեւոր պաշտոնից հանում են, մի աղմուկ-աղաղակ, բացատրություն պահանջել , դավադրությունների տեսություններ մոգոնել, ինչ ասես։ Բայց պաշտոնի նշանակելիս ոչ ոք չի հարցնում՝ ինչի՞ եք նշանակում, եղբայր, ո՞ր արժանիքի համար, որովհետեւ ճանաչում ե՞ք, ձեր ընկերն ա՞, իրար հետ ինչ-որ ճանապարհ ե՞ք անցել, թե՞ ուղղակի որովհետեւ պարզել եք, որ վատ մարդ չի․․․ Իսկ կարող ա՞ նաեւ մասնագիտությամբ ա ինչ-որ կերպ առնչվում էդ պաշտոնին։

Օրինակ, տարոնների ու լիսկաների ատենախոսությունները հաստատած Լիլիթ Արզումանյանին հանեցին ԲՈՀ-ի նախագահի (թե տնօրենի) պաշտոնից, թոզ ու դումանը կապեց հայոց աշխարհը, թե ինչի եք հանել էդ վաստակաշատ կնոջը։

Հետո, հավանաբար մի քիչ էլ էդ հանրության բարձրացրած թոզուդումանից տպավորված, տարան մի ամբողջ թատերական ինստիտուտի ռեկտոր նշանակեցին, ոչ ոք մի կես բերան չհարցրեց՝ էդ ո՞ր արժանիքի համար եք էդ կարեւոր պաշտոնին նշանակում էդ մարդուն, որ ոչ մի կապ չունի թատրոնի եւ ընդհանրապես արվեստի հետ եւ ոնց հասկանում ենք՝ նախորդ պաշտոնին եղած ժամանակ էլ առանձնապես բարձր չի պահել մասնագիտական նշաձողն ու սկզբունքայինությունը։

Էն կարգի ծպտուն չեղավ, որ ես միայն վերջերս եմ իմացել, որ Թատրոնի եւ Կինոյի ինստիտուտը նոր ռեկտոր ունի։

Ու որ մարդ բոլորովին չճանաչի էդ մարդկանց, կարող է մտածել՝ իսկապես անփոխարինելի մասնագետներ են՝ բարձր պրոֆեսիոնալիզմով առանձնացող, եթե հանրությունը այսքան սուր է արձագանքում նրանց պաշտոնանկությանը։

Չէ, ես հասկանում եմ, որ փոքր երկիր է, շատերս իրար ճանաչում ենք անձամբ, էլ չեմ ասում, որ շատերս իրար ընկեր ենք եւ չենք ուզում հայերեն ասած՝ հացին վայիս լինել, մանավանդ որ դասականի հորդորն էլ կա՝ «Բաց ճակատով զուր չխփվել հաստ պատերին, պատը էլի կմնա պատ, կպակասի մի լավ ճակատ», բայց էդ ձեւով լավ պետություն չի կառուցվի, ու եթե ամեն մեկս մեր ընկերոջը առաջ բրդելով ենք զբաղվելու, կարելի է հրաժեշտ տալ Նոր Հայաստանի գաղափարին, դա չըլնող բան ա, սիրելի հին հայեր։

«Հացին վայիս չլինելու» սկզբունքով առաջնորդվող հասարակությունը միշտ «հացի կարոտ» միավորների հանրագումարն է մնալու»։



Նման նյութեր