Սահմանամերձ գյուղում բնակվող մի ընտանիքի պատմություն:
«Եթե խաղաղ լինի՝ ամեն մարդ էլ կստեղծի, կարարի․․․» ասում է ֆիլմի հերոսուհի Անուշիկ Ադամյանը։
Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Անուշիկ Ադամյանը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը․ համայնքների դիմակայունության ամրապնդում« ծրագրի հաջողակ շահառուներից է։ Նա պատմում է իր ընտանիքի, երազանքների ու կրակոցների սպառնալիքի տակ ապրելու մասին։
ՄԱԶԾ «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը․ համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագիրն Անուշիկին և Տավուշի մարզի սահմանամերձ 45 գյուղի այլ բազմաթիվ բնակիչների հնարավորություն է տվել ստեղծելու հավելյալ եկամուտ՝ թեթևացնելով նրանց հոգսերը։
Սա ծրագրի թիմի ջանքերով ստեղծված վավերագրական ֆիլմ է այն մասին, թե ինչպես ու ինչ գնով է կյանքը շարունակվում Հայաստանի սահմանամերձ գյուղերից մեկում։
ՄԱԶԾ «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը․ համայնքների դիմակայունության ամրապնդում» հնգամյա ծրագիրը ֆինանսավորում է Ռուսաստանի Դաշնությունը։
Հ․Գ․ Ֆիլմն ամբողջությամբ կտեղադրենք հունվարի 25-ին ժամը 22։00-ին։