«Բացատրել հնարավոր է, բայց որքանով է էդ բացատրությունը երկրի մայր օրենքի հետ համահունչ»
Advertisement 1000 x 90

«Բացատրել հնարավոր է, բայց որքանով է էդ բացատրությունը երկրի մայր օրենքի հետ համահունչ»

Մարինե Մանուչարյանի գրառումը. «Մանվել Գրիգորյանին կրկին կալանքի տակ առնելու դատարանի որոշումը ուղղակի ապացուցում է, որ դատական համակարգը վեր է ածվել խեղկատակության։ Ինձ համար անհասկանալի է, թե ինչու է գրավով ազատված անձը, ով կալանքի հետ անհամատեղելի առողջական խնդիրներ ունի, ով փախուստի փորձ չի արել, ով նստած սպասում էր դատարանի որոշմանը, նորից կալանավորվել։ Չնայած բացատրել հնարավոր է, բայց որքանով է էդ բացատրությունը երկրի մայր օրենքի հետ համահունչ, այ էդ ուրիշ հարց է։ Հիմա դատարանը ո՞ր դեպքում էր զանգով աշխատել՝ գրավով ազատ արձակելու, թե նորից կալանավորելու։ Չեմ հասկանում տունտունիկ ենք խաղում, թե դատական համակարգը օգտագործում ենք կրիմինալ տարերի հետ նոր «որակի» հարաբերություններ կարգավորելու համար»։

#զանգով_արդարադատություն
#բուշլատ_պատգամավոր