
Հունվարի 22-ին, ժամը 17:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ուլնեցու փողոցու թիվ 49 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի հատակին հայտնաբերել Ս. Մ.-ի (ծնված 1950 թ.) դին: