Մեկ ու կես ժամ հանդիպումը հենց այնպես Դավոսի միջանցքներում չեն պլանավորում. Ստյոպա Սաֆարյան
Advertisement 1000 x 90

Մեկ ու կես ժամ հանդիպումը հենց այնպես Դավոսի միջանցքներում չեն պլանավորում. Ստյոպա Սաֆարյան

Չեմ կիսում դավադրական տեսությունները, որոնք բարձրաձայնվում են այս հանդիպումների կապակցությամբ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Ալիև հանդիպմանը:

Նրա գնահատմամբ՝ այս հանդիպումները բանակցությունները նոր էջից սկսելու պայմանավորվածություններ ձեռք բերելու համար են:

«Չգիտեմ՝ որքան վաղ է պլանավորված եղել հանդիպումը, բայց համաձայն եմ, որ մեկ ու կես ժամ հանդիպումը հենց այնպես Դավոսի միջանցքներում չեն պլանավորում», – նշեց Սաֆարյանը:

Նա նկատեց, որ նման հանդիպման համար առնվազն երկու նախագահի մակարդակով օրակարգ պիտի լիներ:

«Ենթադրում եմ, որ Մամեդյարով-Մնացականյան հանդիպմանարդյունքները երկու երկրների նախագահներին են փոխանցվել: Չեմ կարող ասել՝ այդ հանդիպման, որ դետալի շուրջ ինչ համաձայնություն են տվել նրանց վերադասները, բայց ակնհայտ է, որ երկու կողմից էլ ազդակներ եղել են, և ՀՀ վարչապետն ու Արդբեջանի նախագահն, ըստ էության, համաձայնել են այդ հանդիպման ընթացքում քննարկված մի շարք հարցերի, որոնց շուրջ առնվազն նախարների մասով եղել է համաձայնություն: Չլիներ այդպիսի համաձայնություն, իմ կարծիքով, չէր կարող տեղի ունենալ երկրի ղեկավարների մակարդակով հանդիպում», – ասաց նա:



Նման նյութեր